-
28.03.2014|
11:36
Ռուս-ուկրաինական հակամարտության բուռն իրադարձությունների ֆոնին թերևս տեղին չէ քննարկել բարոյահոգեբանական հարցեր` չառնչված այդ սրընթաց զարգացումներին: Սակայն Ռուսաստանում սկիզբ է առել հասարակական մի շարժում, որն ուշադրություն է գրավում իր անսովորությամբ, եթե չասենք` էկզոտիկությամբ:
-
25.03.2014|
11:28
Բավական երկար մտածելուց հետո որոշեցի այս անկեղծ նամակը գրել, հետևելով այն ճշմարտությանը, թե «իշխանները պետք է հնազանդ լինեն Աստծո օրենքներին, որպեսզի իբրև Տիրոջ դեմ ապստամբածներ չպատժվեն»` ըստ սուրբ Ներսես Շնորհալու աստվածաշունչ գրառության։ Միևնույն ժամանակ ակնկալելով ձեր ողջախոհությունը, արդարամտությունը ու սերը առ ի հայրենյաց ժողովրդի։
-
21.03.2014|
00:01
Եթե ստում ես, ապա այնպես, որ լսողն ակամայից ապշի: Հավանաբար, գեբելսյան այդ մեթոդին լավ է տիրապետում Լևոն Մութաֆյանը, որը, կողքից լսելով սրան-նրան և կատարելով սրա-նրա պատվերը, բայց լավ չյուրացնելով լսածը, գլխում առաջացած աջաբսանդալը հանձնում է թղթին:
-
18.03.2014|
15:53
Ըստ եվրոպական «Օրեր» ամսագրի՝ Ուկրաինայում բնակվող չեխերի 40 ընտանիք խնդրանքով դիմել է Չեխիայի կառավարությանըˋ թույլատրելու վերադառնալ իրենց նախնիների հայրենիք։
-
17.03.2014|
16:05
Այսօր երիտասարդ գիտնականները բողոքի ակցիա են իրականացրել ԳԱԱ շենքի դիմաց: Նրանք նշել են, որ իրենց փետրվար ամսվա աշխատավարձերից պարտադիր հետպահումներ են արվել, որը անօրինական են համարում: Նրանք համապատասխան նամակ են հանձնել ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանին և հայտարարել, որ նույն բովանդակությամբ նամակ կհանձնեն նաև ՍԴ նախագահին:
-
16.03.2014|
13:08
Ղրիմից իրավապաշտպան Ալեքսանդրա Դվորեցկայան ասել է, թե Ղրիմում ռուսալեզու բնակչության պաշտպանության պատրվակով զանգվածային հետապնդումներ են սկսվել ուկրաինալեզու բնակիչների նկատմամբ:
-
14.03.2014|
18:13
irates.am-ի խմբագրություն էր դիմել Ոսկեհատ գյուղի բնակչուհի Մարգարիտ Ֆիդանյանը, ով հուզված պատմեց, որ իր որդին հիվանդ է, բայց հաշվի չեն առել այդ փաստը և բանակ են զորակոչել:
-
14.03.2014|
12:30
Հայաստանում կանանց հանդեպ ուշադրությունն ու հոգածությունը արտահայտվում են նաև երկու հատուկ տոներով. մեկը Մարտի 8-ն է` որպես միջազգային տոն, մյուսը Ապրիլի 7-ն է` որպես ազգային տոն, իսկ ոչ պաշտոնապես` երկու տոների միջև ընկած ժամանակահատվածը հայտարարված է կանանց միամսյակ: Որպես բնության հրաշք ու առեղծված` կինն իր առաքելությամբ էլ արժանի է ամենայն մեծարանքի և, իհարկե, ոչ մեկ օր կամ մեկ ամիս:
-
13.03.2014|
16:25
«Лента.ру» ինտերնետ պարբերականի նախկին խմբագրակազմին պատրաստ են աջակցություն ցուցաբերել իր ընթերցողները: Նախաձեռնությանը միացել է 2300-ից ավելի մարդ:
-
11.03.2014|
23:10
«Դ!ԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնությունը մարտի 22-ին՝ ժամը 14:00-ին, կազմակերպում է իր հերթական հանրահավաքը Ազատության հրապարակում։